Հայոց Ցեղասպանություն

1915-1916 թվականները

Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեվ 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին։[փա՞ստ] Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։[փա՞ստ] Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։[փա՞ստ] Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000[5][6][7]։



Սամցխե-Ջավախք

Սամցխե-Ջավախք , նահանգ Վրաստանի հարավ-արևմուտքում, Հայաստանի հյուսիսային սահմանին կից: Բաղկացած է Ադիգենի, Ախալցխայի, Ասպինձայի, Ախալքալաքի Նինոծմինդայի և Բորժոմիի շրջաններից: Ըստ 2002թ. պաշտոնական մարդահամարի տվյալների՝ նահանգի բնակչության 54,6% կազմում են հայերը[1] : Սամցխե-Ջավախքը մշակութային, աշխարհագրական, պատմական տեսանկյունից զուտ հայկական տարածք է։ Այն միշտ եղել է հայաբնակ։ Այսօր ազգային անհանդուրժողականության քաղաքականության պատճառով հայերը հետզհետե կորցնում են իրենց ժողովրդագրական դիրքերը Սամցխե-Ջավախքում։ Այս երկրամասը Վրաստանին է կցվել Իոսիֆ Սալինի կամայական քաղաքականության արդյունքում։

------------------------------------------

Մինչև 1921 թ. Ախալքալաքի գավառը վիճելի է համարվել և խորհրդային իշխանության հաստատումից հետո միայն նվիրվել է Վրաստանին՝ առանց հաշվի առնելու պատմական, ժողովրդագրական, մշակութային սկզբունքները։ Այսօր ջավախահայությունը ունի հայկական ինքնությունը պահպանելու հրամայական։ Սակայն Վրաստանի ազգայնամոլական քաղաքականությունը հետապնդում է հայությանը այս երկրամասում հայրենազրկելու նպատակներ։ Այս քաղաքականությունը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային։

Сделать бесплатный сайт с uCoz